top of page

Միջազգային քննություններ

A2 Key for Schools

Այս քննությունը ապացուցում է դպրոցականի պարզ իրավիճակներում անգլերենով հաղորդակցվելու կարողությունը

Դեռահասների համար

Մակարդակ՝

A2

Մասեր՝

3

Տևողություն՝

120

րոպե

Նկարագիր

A2 Key for Schools քննության սերտիֆիկատը վկայում է այն մասին, որ աշակերտները կարող են առօրյա իրավիճակներում անգլերենով հաղորդակցվել: Այն երեխաների համար նախատեսված քննությունների տրամաբանական շարունակությունն է և ավելի մեծ տարիքի անձանց համար անգլերենի տարրական գիտելիքները ապացուցելու լավագույն տարբերակն է:

Ինչո՞ւ հանձնել
  • կօգնի ձեզ էլ ավելի կատարելագործել լեզուն

  • թույլ կտա ձեզ տեսնել իրական արդյունքը և գնահատել ուժեղ և թույլ կողմերը

  • հաջորդ քննություններին նախապատրաստվելը կդառնա ավելի արդյունավետ և հեշտ

  • սերտիֆիկատը ճանաչված է բազմաթիվ միջազգային ընկերությունների կողմից

  • սերտիֆիկատը տրվում է անժամկետ

Ի՞նչ կտա ձեզ

✓ կկարողանաք հասկանալ ու օգտագործել տարրական բառեր ու արտահայտություններ

✓ կկարողանաք հասկանալ գրավոր պարզ անգլերեն

✓ կկարողանաք ներկայացնել ձեզ ու պատասխանել ձեզ վերաբերող հարցերին

✓ կկարողանաք տարրական մակարդակում հաղորդակցվել լեզվակիրների հետ

Կառուցվածք

A2 Key for Schools քննությունը բաղկացած է 3 անգլերենի լեզվական հմտությունները ստուգող քննաթերթիկներից`

Reading & Writing

60

րոպե

Listening

30

րոպե

Speaking

8-10

րոպե

Արդյունքներ

Ե՞րբ են հայտնի դառնում A2 Key for Schools քննության արդյունքները

Արդյունքների փաստաթուղթը ուղարկվում է օնլայն տարբերակով, թղթային քննության դեպքում մոտավորապես 4 շաբաթվա ընթացքում, իսկ համակարգչային քննության դեպքում մոտավորապես 5-10 օրվա ընթացքում:


Ե՞րբ կստանաք A2 Key for Schools սերտիֆիկատը

Մենք ստանում ենք Ձեր սերտիֆիկատը արդյունքների հրապարակումից ևս 2 շաբաթ հետո, և անմիջապես տեղեկացնում Ձեզ:


A2 Key for Schools քննության համար նախատեսված գնահատման սանդղակը

Յուրաքանչյուր քննաթերթիկից (Reading & Writing, Listening, Speaking) դուք կստանաք առանձին միավորներ, որն ավելի պարզ կդարձնի ձեր արդյունքները յուրաքանչյուր մասի համար: Այս 3 գնահատականների միջինով կորոշվի վերջնական արդյունքը:


A2 Key for Schools քննության համար կիրառվում է հետևյալ սանդղակը՝

  • 140-150 միավոր | Grade A | CEFR: B1

  • 133-139 միավոր | Grade B | CEFR: A2

  • 120-132 միավոր | Grade C | CEFR: A2

  • 100-119 միավոր | Level A1 | CEFR: A1

Հասանելի ամսաթվեր

Ընտրե՛ք ամսաթիվը երբ ցանկանում եք հանձնել քննությունը՝

Digital

5

տեղ

49,900 ֏

12 հոկ, 2024 թ.

13:00

Paper-based

5

տեղ

49,900 ֏

27 նոյ, 2024 թ.

10:00

Digital

5

տեղ

49,900 ֏

10 դեկ, 2024 թ.

10:00

bottom of page